Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռուսաստանից օգնություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

կորոնավիրուս

Թեհրանը Մոսկվայից օգնություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

 Ջալալին հայտնել է, որ Թեհրանը ողջունում է բոլոր երկներից, այդ թվում համախոհներից տրամադրվող հումանիտար օգնությունը։

 Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից հետո  Covid-19-ի ցանկում Իրանը չորրորդն է։ Երկրում գրանցվել է վարակման 1501 դեպք, մահացել է 66 մարդ։

Ամբողջ աշխարհում 90 հազարից ավելի վարակված կա, 3123-ը մահացել է։ Հիմնական օջախը պահպանվում է Չինաստանում, ընդ որում 80 հազար վարակման դեպքով և շուրջ 3000 զոհով։