Ռուբեն Բաբայանը հրամանագրով արգելել է Տիկնիկայինում միմյանց բարևելուց համբուրվելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ռուեն

Հովհհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ գրությամբ հրամանագիրը․

«2020 թ․ մարտի 13-ից արգելել Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարևելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու վտանգով։

Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո։

Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ եւ կրկնակի եռանդով»: