ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարկոսյանին Հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արմեն ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 15-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է հրամանագրում:
Մարկոսյանը նախկինում եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնականը։
--00—ՄՀ