Կադիրովի օգնականը և ոստիկանը ծեծի են ենթարկել ադրբեջանցու և առևանգել մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

Չեչնիա

Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցչի օգնական Ալի Սայդաևն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել էթնիկ ադրբեջանցու և առևանգել նրա մեքենան։ Այս մասին հայտնում է Кавказ.Реалии-ն:

«Սայդաևը ոստիկանի հետ նստած է եղել «Твоя Чайхона» սրճարանում: Հասունացել է կոնֆլիկտ, որի ընթացքում կասկածյալները տղամարդուց մեկ միլիոն ռուբլի են հափշտակել ու առևանգել Lexus մակնիշի ավտոմեքենան: Կոնֆլիկտը վերածվել է կռվի, ինչի հետևանքով կոտրվել է ադրբեջանցու ծնոտը: Կասկածյալները վերցրել են նրա մեքենան և դիմել փախուստի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:

Միջադեպից հետո ոստիկանը հեռացվել է աշխատանքից:  
 

--00—ՄՀ