Վրաստանը մարտի 18-ից կփակի բոլոր արտասահմանցիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

/

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է հրապարակել և տեղեկացրել, որ Մարտի 18-ից Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները․

«Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, փակել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան:

Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»։