Ունենք ևս 8 հաստատված դեպք. 1-ը կապված է «Էջմիածնի», 7-ը` «արտադրամասի» հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տվյալներ
Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։