2020-2021 ուսումնական տարում ուսուցումը կլինի և անվճար, և վճարովի․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի քոլեջներում 2020-2012 ուսումնական տարում ուսուցումը կլինի և՛ անվճար, և՛ վճարովի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է հաsցնենք իրականացնել այդ օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսում ենք նաև հասցնել բաշխել տեղերը։ Երկրում հայտարարված արտակարգ պայմաններում պետք է կարողանանք դա անել»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 2019-2020 ուսումնական տարում չի իրականացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը, ինչպես նաև քննությունները։