ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն անցել է առցանց ուսուցման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

ՀՖԿՍՊԻ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտուն  անցել է առցանց ուսուցման.

«Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով սկսել է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։

Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի դասախոսներն ուսանողներին էլեկտրոնային փոստով կուղարկեն տեսական դասընթացների նյութերը՝ գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները: Ուսումնական պրոցեսի համար բուհը կօգտագործի նաև «Zoom» ծարգիրը և ֆեյսբուքյան հարթակը։ Նյութերն ուսանողներին կտրամադրվեն ըստ դասացուցակի:

ՀՖԿՍՊԻ-ի ղեկավարությունն ուսանողներին կոչ է արել ցուցաբերել պատասխանատվություն, համախմբվածություն, կանոնավոր (առնվազն օրը մեկ անգամ) ստուգել էլեկտրոնային փոստերը և բարեխղճորեն կատարել դասախոսների ուղարկած հանձնարարությունները»: