Փաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

5

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան 2023 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ամեն օր` ժամը 14:00-17:30-ը (Հասցե` ք. Երևան, Զաքյան 7-2, 2-րդ հարկ) արցախցիների համար կազմակերպում են անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Խորհրդատվության կազմակերպմանը կներգրավվեն նաև Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչները`ԱՀ ՓՊ նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Մարզերում իրավաբանական խորհրդատվության հետ կապված կազմակերպչական հարցերի համար արցախցիները կարող են կապ հաստատել (+374) 33 600 714 հեռախոսահամարով:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է աջակցել մեր տեղահանված հայրենակիցներին իրավական ոլորտին առնչվող ամենատարբեր հարցերում:

 

--00—ԱՊ