Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց, կիրառել է 60 մմ ականանետեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Արցախ

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1200 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր /8 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: