Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո այդ երկրում ամենայն հավանականությամբ իշխանության են գալու ծայրահեղ պահպանողականները, որոնք կոշտացնելու են Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, իրանագետ Արտյոմ Տոնոյանը։