ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ հնարավոր է հրդեհավտանգության աստիճանի բարձրացու

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից նախազգուշացնում են.

Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվելիք բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հնարավոր է հրդեհավտանգության աստիճանի կտրուկ բարձրացում:
Խնդրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պատրաստականության վիճակի բերել հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկել միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու ուղղությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ գյուղատնտեսական և այլ բուսածածկ տարածքներում վերհասկվող այրումներ կարելի է կատարել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման ներկայության և անմիջական հսկողության դեպքում: