ՔՏՀԱՏՄ-ն 2021-ին ստուգել է 396 օբյեկտ, հայտնաբերել՝ 2163 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հրդեհային անվտանգություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում գործունեության տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացրել է 𝟑𝟑𝟕 ստուգում, ևս 𝟖 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի և 𝟓𝟏 ստուգում՝ պետական մարմնի կողմից ստացված գրությունների հիման վրա։ Ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 𝟏𝟏𝟓 օբյեկտ չի ստուգվել չգործելու, ժամանակավոր չգործելու և սնանկության պատճառով։

𝟐𝟎𝟐𝟏 թ․-ին հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում ընդհանուր թվով 𝟑𝟔𝟔 տնտեսվարող սուբյեկտների 𝟑𝟗𝟔 օբյեկտներում (ընդ որում՝ 𝟐𝟓-ը էներգետիկայի և էներգասպառման բնագավառի հետ համատեղ) իրականացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟐𝟏𝟔𝟑 խախտում:

Հիմնական խախտումներն են.

• հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին – 𝟑𝟔 դեպք,

• կախված մակերեսի չափերից պահեստները սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով – 𝟑𝟑 դեպք,

• Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը (անջատիչները) չեն գտնվում պահեստից դուրս – 𝟑𝟐 դեպք,

• պահեստային շինությունում օգտագործվում են խրոցակային վարդակներ – 𝟑𝟎 դեպք,

• 𝟓𝟎𝟎 խ.մ -ից ավելի ծավալով պահեստային շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 𝟐𝐗𝟐,𝟓 լ/վրկ ջրի շիթով – 𝟑𝟎 դեպք։

𝟐𝟎𝟎 ք․մ և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 𝟏𝟏𝟓 օբյեկտներում բացահայտվել է 𝟓𝟏𝟏 խախտում։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է մինչև 𝟐𝟎𝟎 ք․մ մակերեսով առևտրի և հասարակական սննդի 𝟐𝟒 օբյեկտ։ Ստուգումների արդյունքում բացահայտվել է 𝟒𝟔 խախտում։

𝟐𝟎𝟎 ք․մ և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 𝟏𝟏𝟏 օբյեկտներում բացահայտվել է 𝟒𝟒𝟔 խախտում։

Մինչև 𝟐𝟎𝟎 ք․մ մակերեսով արտադրական կազմակերպությունների 𝟕 օբյեկտներում բացահայտվել է 𝟏𝟕 խախտում

Բենզալցակայանների 𝟑𝟖 օբյեկտներում բացահայտվել է 𝟖𝟗 խախտում:

Բնակելի շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների 𝟑 օբյեկտում բացահայտվել է 𝟐𝟑 խախտում։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազալցավորման կայանների 𝟕𝟏 օբյեկտ։ 𝟐𝟎 Ստուգումների արդյունքում բացահայտվել է 𝟒𝟑𝟏 խախտում։

Գիտական և ուսումնական հաստատությունների 𝟑 օբյեկտներում բացահայտվել է 𝟑 խախտում։

Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 𝟑 օբյեկտներում բացահայտվել է 𝟐 խախտում։

Հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում տրամադրվել է թերությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է կառավարման հիմնարկների 𝟏𝟓 օբյեկտ, որոնցից 𝟏-ը՝ պետական մարմնի կողմից ստացված գրության հիման վրա։ Բացահայտվել է 𝟒𝟗 խախտում։

Նավթամթերքների պահեստների 𝟑 օբյեկտի, որոնցից 𝟐-ը իրականացվել է պետական մարմինների կողմից ստացված գրությունների հիման վրա, ստուգման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել։

Ստուգվել է պայթուցիկ նյութերի պահեստների 𝟐 օբյեկտ, բացահայտվել է 𝟒 խախտում։

Սոցիալական ապահովության կազմակերպությունների ծերանոցների, հաշմանդամների տների, մանկատների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում խախտում չի բացահայտվել, տրամադրվել է տեղեկանք թերությունների բացակայության վերաբերյալ:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 𝟑𝟎𝟐 կարգադրագիր և 𝟗𝟒 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։

Իրականացվել է 𝟐𝟒𝟗 վերստուգում, որոնց արդյունքում խախտումների քանակը նվազել է 𝟓𝟖.𝟕𝟑%-ով։ Վերստուգումների արդյունքում կազմվել է 𝟏𝟏𝟏 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ:

Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած 𝟔𝟐𝟗𝟎 հրդեհի դեպք։ Հրդեհների ընդհանուր քանակի 𝟔𝟑.𝟕𝟓%-ը (𝟒𝟎𝟏𝟎 դեպք) տեղի է ունեցել բուսածածկ տարածքում:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 𝟔𝟕𝟐 հրդեհատեխնիկական հետազոտություն տարբեր բնույթի օբյեկտներում, ընդ որում 𝟏𝟎𝟓 ՀՏՀ կատարվել է Արարատում գտնվող օբյեկտներում, ևս 𝟏𝟎𝟓-ը՝ Արմավիրի, 𝟗𝟒 հետազոտություն՝ Կոտայքի, 𝟖𝟎՝ Գեղարքունիքի, 𝟕𝟎՝ Սյունիքի, 𝟔𝟕՝ Շիրակի, 𝟓𝟑՝ Տավուշի, 𝟑𝟔՝ Արագածոտնի, 𝟐𝟏՝ Վայոց Ձորի, 𝟏𝟔՝ Լոռու մարզերում և 𝟐𝟓՝ Երևանում։

Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 𝟔𝟖𝟏 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 𝟕𝟔𝟏 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 𝟑𝟒𝟕-ը Երևանում:

Հրդեհ ազդարարող համակարգերի շահագործման վերաբերյալ 𝟐𝟎𝟐𝟏 թվականին տրամադրվել է 𝟕 եզրակացություն։

--00—ՄՀ