Հայաստան վերադարձած հետախուզվողի ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս