Ալկոհոլային թունավորմամբ անձինք «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

«Արմավիր» ԲԿ դիմած, ալկոհոլային թունավորում ստացած անձինք տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ։ Այս մասին 24News-ին հայտնեցին «Արմավիր» ԲԿ-ընդունարանից։ 

Աշխատակցի փոխանցմամբ՝ «Արմավիր» ԲԿ է դիմել թունավորում ստացած 5 քաղաքացի, որոնցից երկու զույգն ամուսիններ են ու այս պահին շտապ օգնության մեքենայով տեղափոխվում են «Արմենիա» ԲԿ, մեկն էլ, որի վիճակն ավելի ծանր է, շուտով կտեղափոխվի մայրաքաղաքի կլինիկաներից մեկը։ 

Ըստ աշխատակցի՝ թունավորված անձինք չեն մասնակցել մեկ խնջույքի։ «Ահազանգերը գրանցվել են տարբեր ժամերի և տարբեր գյուղերից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել, որ, նախնական տվյալներով, թունավորման կասկածով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, բուժհաստատություններ է դիմել 16 անձ, որոնցից 11-ը մահացել է։

Անի Հարությունյան

--0--ԿԿ