Մարտական գործողությունները շարունակվում են 3 ուղղությամբ․ հակառակորդը կորուստներ է կրում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՊԲ

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային և հարավ-արեւելյան ուղղություններով։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում են։ Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ»,- ասաց նա։

ՊԲ ներկայացուցիչն ասաց, որ այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետևայլ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, և 400-ից ավելի  կորուստ՝ անձնակազմի մոտ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս