ԼՂ-ն պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. հայ ազգը սպառնալիքի տակ է. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հենո

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը:

«Մենք շարունակում ենք ականատես լինել կատաղի ռազմական կռիվների Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Համաշխարհային  խաղաղությունն ու անվտանգությունը վտանգված են: Եթե այսօր այն չդադարեցվի, վաղը կարող է տարածաշրջանից տարածվել դեպի այլ վայրեր: Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը նրանք կարող են քոնը լինել:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն ինչ անել` օգնելու դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները», - նշել է Մխիթարյանը։

--00—ԼՄ