Վոլգոգրադում կանխվել են դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ռդ

Վոլգոգրադում կանխվել են ահաբեկչություններ: Միջազգային «Քաթիբ Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման «բջիջը» ոչնչացվել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով պաշտոնական մարմինների տարածած հայտարարությանը:

«Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված՝ «Քաթիբ Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որի անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկի բնիկներն են և նախատեսում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնել Վոլգոգրադ քաղաքում», - ասվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվել տարածաշրջանում ահաբեկչությունը կանխելու համար:

--00—ԼՄ