Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող թաքնվել ստերի հետևում. նրանք ահաբեկչության հովանավորներ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

ամն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը արդեն երկրորդ դեպքն է, ինչ մարտի դաշտից օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարում:

«Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգը տարածել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները մարտական գործողությունների ժամանակ 2 սիրիացի վարձկան են գերեվարվրել: Նրանք մանրամասներ են պատմել Սիրիայից Թուրքիա տեղափոխվելու, ապա այդտեղից ինքնաթիռով Ադրբեջան գալու մասին: Նրանք նաև հայտնել են, որ իրենց ամսական աշխատավարձը 2000 դոլար է, իսկ հայի ամեն գլխի դիմաց 100 դոլարի պարգևտրում էր նշանակված:

--00—ԼՄ