Գիշերն ու առավոտը Ստեփանակերտում խաղաղ է․ չկան ռմբակոծություններ․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Գիշերն ու առավոտը Ստեփանակերտում խաղաղ է: Չկա տագնապի ազդանշան, չկան ռմբակոծություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ