Խուճապ տարածելու համար հնարավոր է՝ որոշ դպրոցների տնօրեններ դուրս հրավիրվեն կաբինետներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

արայիկ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են:

«Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,-հայտնում է նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, թե զորակոչված ուիսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում ուսուցիչներ:

--00—ԼՄ