Առաջնագծի ինժիներական կառույցներն արդեն 25 օր է՝ կոնկրետ բոյ են տալիս. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

առաջնագիծ

Արցախի նախկին նախագահի խորհդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջնագծի ինժիներական տարբեր նշանակության ենթակառուցվածքներն ինրենց խնդիրը այս պատերազմում լուծել են:

«Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս։

Ճիշտ է՝ դրանք մասամբ վնասվել են, սակայն իրենց պաշտպանական ֆունկցիան շարունակում են իրականացնել։ 

Առաջնագծի ինժիներական տարբեր նշանակության ենթակառուցվածքներին ժամանակին շատ եմ անդրադարձել, իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

--00—ԼՄ