«Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը վիրավոր են. լուսանկարներ՝ սահմանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը, հայտնում են կուսակցությունից։

նկար

«Թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

նկար

Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։

նկար

Պայքարելու ենք մինչև հաղթանակ», - ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ