Ուկրաինայի նախագահը վարակվել է Covid-19-ով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարակվել է Covid-19-ով։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ցավոք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Covid-19 կորոնավիրուսային վարակի թեստը դրական է։ Երկրի ղեկավարն իրեն լավ է զգում եւ կշարունակի կատարել իր պարտականությունները հեռավար ռեժիմով՝ ինքնամեկուսացման մեջ»,- ասված է հաղորդագրությունում:

--00--ԱՀ