Ադրբեջանը հայտարարել է, թե «սխալմամբ» է խոցել ռուսական ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Ադրբեջանը հայտարարել է, թե «սխալմամբ» է խոցել ռուսական ուղղաթիռը։  Այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարարությունը։ 

Ադրբեջանական կողմը պատճառ է բերել, թե «ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանին մոտակայքում, մինչդեռ այդ ընթացքում ակտիվ ռազմական բախումները շարունակվում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության գոտում»։ Բաքուն ներողություն է խնդրել «միջադեպի համար» ու հայտարարել, թե պատրաստ է փոխհատուցել զոհված օդաչուների ընտանիքներին։

Ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Նախիջևանի ուղղությամբ, ռուսական ուղղաթիռ են խփել: 

--00--ԱՀ