Բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է Գեղամ Մանուկյանը. «Մեդիա պաշտպանը» դատապարտում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

գեղամ

Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Իշխանությունները նման կերպ փորձում են լռեցնել թե՛ ընդիմադիրներին և թե՛ լրագրողներին։ Այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է Գեղամ Մանուկյանի ձերբակալումը, կրկին կոչ անում ոստիկանությանը գործիք չդառնալ իշխանություննեի ձեռքին և ճնշում չկիրառել խոսքի ազատության և լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ:

--00—ԼՄ