Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 85 միլիոնի, մահացել է 1,8 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Հունվարի 2-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 84,431,493 է, որից 1,836,442-ը մահացել է, 59,723,708-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 22,871,343 է, որից 106,620 մարդ կամ 0,5 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 20,617,346 վարակման դեպք, որից 356,445-ը մահացել է, 12,175,841-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 8,085,060 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 10,305,788 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 7,700,578 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 3,212,637 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,639,773 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ