Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 102 մլն է, մահացել է 2,2 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

2021 թվականի հունվարի 30-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 102,738,475 է, որից 2,218,575-ը մահացել է, 74,451,713-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 26,064,111 է, որից 109,024 մարդ կամ 0,4 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 26,514,275 վարակման դեպք, որից 447,490-ը մահացել է, 16,204,991-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 9,861,794 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 10,740,309 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 9,119,477 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 3,832,080 վարակակիր, հինգերորդում Մեծ Բրիտանիան՝ 3,772,813 դեպք:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ