Աշխարհում վարակվել է 58,6 մլն մարդ, մահացել է 1,3 մլն մարդ. ի՞նչ թվեր են տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

կորոնա մահ

Նոյեմբերի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 58,602,054 է, որից 1,388,530-ը մահացել է, 40,564,360-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 16,649,164 է, որից 102,401 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 12,450,666 վարակման դեպք, որից 261,790-ը մահացել է, 7,403,847-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 4,785,029 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,095,908 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,052,786 վարակակիր, չորրորդում Ֆրանսիան է՝ 2,127,051 վարակակիր, հինգերորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,089,329 վարակակիր:

Հայաստանը ցանկում 49-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 126,224 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 854,361 է: Թուրքիան ցանկում 25-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 440,805 է: Ադրբեջանը ցանկում 66-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 89,898 է, իսկ Վրաստանը՝ 59-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 104,732 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ