Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 16,4 միլիոն է, որից 10 միլիոնն արդեն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

մոսկվա

Հուլիսի 27-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16,421,948 է, որից 652,300-ը մահացել է, 10,052,461-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,650,949 է, որից 66,238 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,371,839 վարակման դեպք, որից 149,849-ը մահացել է, 2,090,129-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,131,861 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,419,901 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,436,019 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 812,485 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 87,052 է, Հնդկաստանում՝ 32,812, ՌԴ-ում՝ 13,269:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: