ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Օգոստոսի 1-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17,759,099 է, որից 683,001-ը մահացել է, 11,161,520-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,848,976 է, որից 65,602 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,705,889 վարակման դեպք, որից 156,747-ը մահացել է, 2,327,572-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,221,570 մարդ:
Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,666,298 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,697,054 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 839,981 վարակակիր:
Բրազիլիայում զոհերի թիվը 92,568 է, Հնդկաստանում՝ 36,551, ՌԴ-ում՝ 13,963:
Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
--00—ԼՄ