Սերժ Սարգսյանին ժամանակային ցայտնոտի մեջ են դրել․ ցուգցվանգի առջև էր նաև Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Էդ ո՞նց «Մարտի մեկ» կարողացաք կազմակերպել, բայց էդ «խզբզոցը», որ զգում էիք վտանգ է ՀՀ-ի և Արցախի համար, չկանխեցիք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն՝ անդրադառնալով Հանրապետության երրորդ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոեկտը լինելու վերաբերյալ հայտարարությանը։

Ըստ Գինոսյանի՝ այսօր պետք չէ գաղտնիքներով խոսել։ «Նորից գաղտնիքներով մի՛ խոսեք, հրապարակե՛ք։ էսօրվանից ավելի վատ չի լինի։ էսօր պետք է ազգին սթափեցնել՝ ինչ-որ գաղտնիքներ բացելով ու ոմանց դիմակները պատռելով»,- ասել է նա։

Խոսելով՝ Սերժ Սարգսյանի՝ «ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև» հայտարարության նշանակության մասին՝ նա նկատել է, որ շախմատային լեզվով ասած՝ նրան ժամանակային սահմանափակման առջև են դրել։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ