«Պատանդ եմ». Sky News-ը հրապարակել է անհետ կորած Դուբայի արքայադստեր ուղարկած տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

Դուբայի էմիր Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի դուստրը՝ արքայադուստր Լատիֆան, պատանդ է: Այս մասին նա հայտնել է Sky News-ին։

Ըստ աղբյուրի՝ 3 տարի շարունակ աշխարհը արքայադուստր Լատիֆայի գտվելու վայրի մասին ոչինչ չի իմացել․ նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Դուբայի միլիարդատեր կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի դուստրն է:

Լուսանկարում Ռաշիդ ալ Մաքթումն է։

նկար

2019-ի գարնանն ու ամռանը հեռուստաալիքը նրան հարցեր էր ուղարկել: 35-ամյա արքայադստեր ընկերներին հաջողվել է նրան հեռախոս փոխանցել: Լատիֆայի թույլտվությամբ նրա հետ տեսանյութ հրապարակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն, 2020 թվականի ամռանը նրա հետ կապը կորել էր:

Ըստ աղբյուրի՝ Լատիֆան բանտարկված է բանտի վերածած թագավորական վիլայում: Պատուհանների վրա ճաղեր են տեղադրված, դրսում 5 ոստիկան են հերթապահում, իսկ ներսում՝ 2 կին ոստիկան:

Լատիֆան փորձել է ԱՄԷ-ից փախչել 2018 թվականի փետրվարին: Փախուստի փորձ կատարելիս նրան բռնել են Հնդկաստանի ափերի մոտ: Արքայադուստրը բռնի կերպով տուն է վերադարձվել: Նրան բռնելու մասին լուրերից հետո Դուբայի էմիրի դստեր մասին ոչինչ չի լսվել: ԱՄԷ ԱԳՆ-ն հայտարարել է, որ նա ընտանիքի հետ տանն է: Լատիֆայի ներկայիս գտնվելու վայրն անհայտ է:

Դուբայի արքայադստեր հետ տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս