ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂ ռուս խաղաղապահները ստացել են «Սպուտնիկ-Վե» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:
Ըստ գերատեսչության՝ պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ տերմոտարաների մեջ, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ժամանակ:
--00—ԼՄ