ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Արցախի ՊԲ-ն հանձնել է 21 միավոր զրահատեխնիկա, 24 միավոր ՀՕՊ համակարգեր և ավելի քան 5,3 հազար միավոր զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՀ ՊԲ-ն շարունակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։
Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 24 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, ականանետեր, ավելի քան 5,3 հազար միավոր զենք, հակատանկային զենք, մոտ 3,3 մլն զինամթերք»,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
--00—ՅՄ