ԵԽ-ն պահանջել է, որպեսզի ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

կորոնավիրուս

Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագրերը պետք է ներդրվեն առավելագույնը 1 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս պահանջի մասին հստակեցվում է ԵԽ-ի դիրքորոշման մեջ:

Այդ վկայագրերը ծառայելու են որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման:

«Ովքեր ունեն նման վկայագրեր, չպետք է ենթարկվեն ճանապարհորդական լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Չպատվաստվածների նկատմամբ խտրականությունից խուսափելու համար ԵՄ երկրները պետք է ապահովեն համընդհանուր, մատչելի, ժամանակին և անվճար թեստավորումներ»,- հայտնել են պատգամավորները:

--0--ԿԿ