ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 5, 24News

Thumbnail

ՀՀ տարածքում հունվարի 5-ին ժամը 15:00-ի դրությամբ  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: