Արցախում քաղաքացիները կարող են դիմել նախընտրած բժշկին անվճար բուժօգնութան համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

բժիշկ

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում:

Հուլիսի 1-ից մեկնարկած նոր ծրագրով յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն:

ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը կընտրի կամավոր և որի մոտ ինքը կգրանցվի: Անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Առանձին /հատուկ/ խմբին պատկանելու դեպքում ներկայացնում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը:

Սույն փոփոխությունը վերաբերում է ինչպես «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի, այնպես էլ «Արևիկ» բուժմիավորմանը:

--00—ԼՄ