Մրցակիցը տվեց անհրաժեշտ տարածություն. Վերները մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սպորտ

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, Տիմո Վերներն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում իրենց տվել է անհրաժեշտ տարածություն: «Ես կարծում եմ, որ մենք լավ պրեսինգ էինք կիրառում գնդակը կորցնելուց, և կարծում եմ, որ սա էր խաղը հաղթելու բանալին: Լիխտենշտեյնի դեմ խաղն այդքան էլ հեշտ չէր գնդակի համար պայքարում հաղթելու և արագ խաղալու առումով: Այս անգամ մենք դա ավելի լավ արեցինք»,- ասել է Վերները՝ հավելելով, որ ցանկանում են նույն մակարդակով խաղալ նաև Իսլանդիայի դեմ առաջիկա հանդիպմանը:

--0--ԿԿ