Գերմանիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ կորոնավիրուսի պատճառով մեկուսացել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողները 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Լիխտենշտեյնի հետ հանդիպումից երկու օր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ մեկի պատասխանը եղել է դրական:

Հավաքականի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այդ պատճառով հինգ ֆուտբոլիստներ մեկուսացվել են:

Ըստ շրջանառվող լուրերի, վարակված ֆուտբոլիստը պատվաստման ամբողջ չափաբաժինն ընդունել է եւ հիվանդության նշաններ չունի: Սակայն նա եւ նրա հետ միասին եւս չորս ֆուտբոլիստներ, չնայած թեստավորման բացասական արդյունքներին, մեկուսացվել են, քանի որ գտնվել են նրա հետ շփման գոտում:

Bild-ի տեղեկություններով՝ վարակված ֆուտբոլիստը պաշտպան Նիկլաս Զյուլեն է:

--00--ԿԿ