Գերմանիան հաղթեց Ռումինիային, Հայաստանի հավաքականի հետ գլխավորում է J խմբի աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում ընդգրկված Գերմանիան ընտրանիի արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է Ռումինիայի հավաքականին: Հյուրերի կազմում 17-րդ րոպեին աչքի ընկավ Գնաբրին:

Այսպիսով, 3-րդ տուրից առաջ Գերմանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի ընտրանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

նկար

--00—ԼՄ