Մենք երջանիկ ենք․ Մյուլեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Սպորտ

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։

Խաղից հետո Գերմանիայի հավաքականի ավագ Թոմաս Մյուլերը կարծիք է հայտնել իր հավաքականի խաղի մասին։

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ լավ հանդիպում էր մեր կողմից: Գոլային հրավառություն չեղավ, ինչպես Լիխտենշտեյնի դեմ խաղում, բայց մենք լավ կատարեցինք մեր աշխատանքը:

Առաջին գոլը կարևոր էր մեզ համար: Մենք կենտրոնացած էինք խաղի վրա և նվիրված։ 2006 թվականից ի վեր առաջին անգամ այս սեպտեմբերին սկսվեց նոր դարաշրջան մեզ համար: Դուք կարող եք տեսնել, որ մենք լավ ենք խաղացել վերջին երեք ամիսների ընթացքում և ցանկանում ենք դա շարունակել:

Կարևոր չէ, թե ով կլինի խաղադաշտում, բոլորը կտան իրենց ամբողջ ներուժը և կանեն իրենց գործը։ Միգուցե մենք մեծ թիմերի հետ չենք խաղացել, բայց իսկապես լավ ենք հանդես եկել: Այժմ մենք կարող ենք դրական էմոցիաներով դիմավորենք հաջորդ տարին: Մենք երջանիկ ենք»,- մեջբերում է Մյուլերին Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

--00--ԿԿ

--00--ԿԿ