«Lukoil» Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հետազոտություններ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Լուկոյլ

 «Lukoil» ռուսական ընկերությունը  բրիտանական BP- ից գնել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում SWAP հետախուզական նախագծի 25 տոկոս բաժնեմաս։ Գործարքը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականի վերջը․ հայտնում է ռուսական ընկերությունը:

Shallow Water Absheron Peninsula (SWAP) նախագիծը գտնվում է Ապշերոն թերակղզուց հարավ՝ մակերեսային ջրերում`Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:  

Ջրի խորությունը Ապշերոն արշիպելագի տարածքում չի գերազանցում 40 մ -ը: Նախագիծը բացահայտել է երեք խոստումնալից տարածք։  2021 թվականի օգոստոսին Հյուսիսային Խալի խոստումնալից տարածքում սկսվեց առաջին հետախուզական հորանի շինարարությունը:

«Lukoil»-ը Կասպից ծովում մի քանի նախագիծ է իրականացնում։

--00—ՄՀ