Գորիսում 15-ամյա պատանին սրճարանից 800 հազար դրամ է գողացել․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Սեպտեմբերի 26-ին Գորիսի Երևանյան խճուղու սրճարանի տնօրենը զանգել էր ոստիկանության Գորիսի բաժին և խնդրել, որ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը կոտրել էին սրճարանի պատուհանի ապակին և դրամարկղից գողացել փող:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամեր անց Գորիս-Երևան ճանապարհից՝ Գանոյի գոմեր կոչվող տարածքից, կասկածանքով բերման ենթարկվեց Գորիս քաղաքի բնակիչ, 15-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ կեսգիշերից քիչ անց ինքն է ապակին կոտրել ու դրամարկղից տարել 800 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Անչափահասը հանձնվել է ծնողի հսկողությանը: Հանգամանքները պարզվում են:

--00—ՄՀ