ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Վլադիվոստոկում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշխարհ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Վլադիվոստոկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ձերբակալվել է «Պրավիե Պրիմորյա» նեոնացիստական միավորման առաջնորդը, ով 2000 թվականին ահաբեկչական ակտ է իրականացրել՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ։

Նա մտադիր էր ահաբեկչություն իրականացնել՝ «միգրացիոն քաղաքականության ոլորտում պետական իշխանության մարմինների որոշման վրա ազդեցության նպատակով»։ 

--0--ԿԿ