Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի հավելվածների աշխատանքներում խափանումներ են

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

սոցկայք

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի հավելվածների աշխատանքներում ամբողջ աշխարհով խափանումներ են նկատվում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում Downdetector համակարգի տվյալները, որ վերահսկում է հանրաճանաչ համացանցային ռեսուրսների աշխատանքը:

Այս հավելվածներում խափանումների մասին են հաղորդում եվրոպական երկրներում, Ասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, ՀՀ և ՌԴ օգտատերերը նույնպես տեղեկացնում են այս սոցկայքերում առկա խնդիրների մասին: 

Վերոնշյալ երեք սոցկայքերն էլ պատկանում էին ամերիկյան Facebook ընկերությանը:

--00--ԱԹ