Թռչնագրիպի օջախ են հայտնաբերել Հարավային Կորեայում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24 News

թռչնագրիպ

Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ Է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ հիվանդության օջախը հայտնաբերվել Է Չհունչհոն Նամդոյի նահանգի Չհոնան քաղաքում: Դա երկրում առաջին նման դեպքն Է վերջին յոթ ամսվա ընթացքում:

Այդ առանչությամբ վարակի տարածման վտանգի նախազգուշաման մակարդակը բարձացվել Է մինչեւ առավելագույնը, սահմանվել Է լիակատար կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մետր շառավղով: 21 օրվա ընթացքում սահմանափակված Է երթեւեկը մերձակա թռչնաֆերմաների միջեւ:

2016 թվականի նոյեմբերին բարձրախտածին շտամի վիրուսը հանգեցրեց թռչունների զանգվածային համաճարակի: Կորեայի Հանրապետությունում հետագա չորս ամսում ոչնչացվեց 38 միլիոն թեւ թռչուն, ինչը հանգերեց դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի:

--00—ՄՀ