ՀՀ ՊՆ ծառայողը Mitsubishi Pajero-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

վթար

Նոյեմբերի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են  գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  

Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:  

--00—ՄՀ