Այս վիճակը ուշ թե շուտ պատերազմի է բերելու. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն իր նկատմամբ հարուցված դատական նիստի լուսաբանմանը ներկա լրագրողներին ասել է, որ գործող իշխանությունը ժողովրդի համար խորթ իշխանություն է, և որևիցե բան անել չի կարող։

«Այս իրավիճակը, որ տիրում է հիմա Հարավային Կովկասում և մեր սահմաներում, կայուն վիճակ չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ, խոսելով խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի»,-ասել է Վազգեն Մանուկյանը, ապա հավելել, որ նույն այդ ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները մեծանում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր