Նախկին նախագահները հետ չպետք է գան, ինքս էլ հավակնություն չունեմ. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

«Ինքը ուներ երկու տարբերակ՝ կամ շենքը պետք է փոխեր, կամ ժամը։  Իրենք ժամը փոխեցին, առաջ գցեցին, 10-ին են նիստը անում, սպասելի էր սա»։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով այն մասին, թե  ինչպես է Փաշինյանին հնարավոր եղել մուտք գործել կառավարության շենք։

Մանուկյանը նշեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է, և այս անգամ  նրան չի հաջողվի խուսափել  պարտությունից։

Խոսելով  վարչապետի հնարավոր թեկնածուներից Մանուկյանը նշեց, որ ինքը նման հավակնություններ չունի․

«Ես գտնում  եմ, որ նախկին երեք նախագահներից  ոչ մեկը պետք է Հայաստանում ղեկավար չլինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ